ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Չիլին լավագույն քառյակում է

Չիլին լավագույն քառյակում է
26.06.2015 | 11:30

Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը մտել է վճռորոշ փուլ: Քառորդ եզրափակչում մրցած առաջին թիմերն իրար դեմ ելած Չիլիի և ՈՒրուգվայի ընտրանիներն էին: Հանրահայտ Լուիս Սուարեսի բացակայության պայմաններում հարձակման գծում ուրուգվայցիների միակ հույսը Էդինսոն Կավանին էր, ումից այդ խաղում թերևս սպասումները մեծ չէին` հաշվի առնելով մարզիկի հոգեկան ծանր վիճակը (հայրը նախօրեին մահվան ելքով վթարի պատճառ էր դարձել): Եվ այդուհանդերձ Օսկար Տաբարեսը ստիպված է եղել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվողին խաղադաշտ հանել: Չնայած չիլիացիների ակնհայտ գերազանցությանը` հանդիպման ելքը որոշել է նրանց խփած միակ գոլը: Արդյունքում Չիլիի ընտրանին շարունակում է պայքարը: Նրա հաջորդ մրցակիցը կլինի Բոլիվիա-Պերու զույգի հաղթողը: Ասենք, որ սա չիլիական ֆուտբոլի մեծ հաջողությունն է: Տասնվեց տարի անց այն առաջին անգամ է լավագույն քառյակում հայտնվում: Ինչ վերաբերում է ուրուգվայցիներին, սկսած 1997 թվից, նրանք, որ գործող չեմպիոններն են, առաջին անգամ են դուրս մնում լավագույն քառյակից: Վերջում ավելացնենք, որ մեկ քառորդի հաջորդ զույգերն են Արգենտինայի ու Կոլումբիայի, Բրազիլիայի ու Պարագվայի ընտրանիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ